Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանը ևս 4 մեդալ նվաճեց Ռուսաստանի միջազգային մրցաշարում

01 Դեկտեմբեր, 2019 15:08
Արթուր Դավթյանը ևս 4 մեդալ նվաճեց Ռուսաստանի միջազգային մրցաշարում

Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացած մարմնամարզության Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում բոլորից հաջող հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը:

Բազմամարտում ոսկե մեդալ նվաճելուց հետո մեր մարզիկը հաջող ելույթ ունեցավ նաև առանձին գործիքների վրա: Նա 1-ին տեղը գրավեց նժույգթափերի վրա: Օղակների վրա վարժությունում ցույց տվեց 2-րդ արդյունքը: Արթուր Դավթյանը բրոնզե մեդալներ նվաճեց նաև զուգափայտերի և պտտաձողի վրա: Այդպիսով, մեր մարզիկն ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ, ինչը չհաջողվեց 35 մասնակիցներից ոչ մեկին:

Մեր մյուս մարմնամարզիկը՝ Արթուր Ավետիսյանը, որը բազմամարտում գրավել էր 7-րդ տեղը, օղակների վրա վարժությունում գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:

 

Լրահոս

Դիտել ավելին