ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)-ի դեմ պայքարի համաշխարհային օր-ի դեմ պայքարի համաշխարհային օրը (World AIDS Day) ամեն տարի աշխարհում նշվում է դեկտեմբերի 1-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1988թ․ որոշման համաձայն։
Այդ օրը դարձել է ամենակարեւոր միջազգային օրերից մեկը, որը կապված է առողջապահության եւ տեղեկացվածության բարձրացման ամենակարեւոր հնարավորություններից մեկի՝ հիվանդությունից մահացածների հիշատակը հարգելու, եւ բուժման հասանելիության ընդլայնման ու պրոֆիլակտիկայի միջոցների ձեռքբերումները նշելու հնարավորության հարցերի հետ։
Կազմակերպության տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում 37,9 մլն մարդ վարակված է ՄԻԱՎ-ով, եւ նրանց քառորդ մասը չգիտի այդ մասին։ Բայց չէ՞ որ իր կարագավիճակի մասին իմանալը ՄԻԱՎ-ի բուժման եւ պրոֆիլակտիկայի ճանապարհին առաջին քայլն է։