Կարևոր իրադարձություններ

Ամենակոռումպացված ոստիկանի համբավ ունեցողը անցնում է ևս մեկ գործով. «Ժամանակ»

29 Նոյեմբեր, 2019 09:40
Ամենակոռումպացված ոստիկանի համբավ ունեցողը անցնում է ևս մեկ գործով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի ու ՃՈ պետհամարանիշերի գործի լիարժեք քննության ընթացքում առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործի հետ առնչություն ունի նաև ոստիկանության 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին պետ, ամենակոռումպացված ոստիկանի համբավ ունեցող Միհրան Դավթյանը։

Մենք գրել էինք, որ պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը առնչվող գործին։ Խոսքը վերաբերում է հենց այս՝ ՃՈ համարանիշերի գործին։ Միհրան Դավթյանը, ով ի պաշտոնե պետք է պայքարեր կոռուպցիայի, հովանավորչության դեմ, ճիշտ հակառակն է արել։ Նա տեղյակ է եղել, որ տարիներ շարունակ հենց այդ կազմակերպությունն է այդ ծառայությունները մատուցում, ընդ որում՝ ավելի բարձր գներով, և որևէ քայլ չի ձեռնարկել»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին