Կարևոր իրադարձություններ

ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար քաղաքացին այլևս չի վճարի

28 Նոյեմբեր, 2019 15:17
ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար քաղաքացին այլևս չի վճարի

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստաթղթային արխիվից տեղեկանք տրամադրելու համար այսուհետ քաղաքացին վճարումներ չի կատարի, եթե այն վերաբերում է 2014-ի սեպտեմբերից հետո թվայնացված փաստաթղթերին:

Մինչև հիմա քաղաքացին վճարում էր 7-10 հզր դրամ պետական տուրք: Հիմա 10 մլն-ի հասնող թվայնացված փաստաթղթերի տրամադրումը կկատարվի 1-2 օրում անվճար:

Հարցն այսօր քննարկվել է կառավարության նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին