Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Իշխանությունը դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու քայլեր չի ձեռնարկի. Նրանց մտքին այլ բան կա

28 Նոյեմբեր, 2019 08:50
«Հրապարակ». Իշխանությունը դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու քայլեր չի ձեռնարկի. Նրանց մտքին այլ բան կա

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու առաջարկի վերաբերյալ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում։ Սակայն իշխանական շրջանակներից ստացված տեղեկության համաձայն՝ «գործուն քայլեր» հնարավոր է չձեռնարկեն դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու ուղղությամբ։

Չնայած, եթե անգամ 2 անդամ դիմում գրի, ՍԴ-ում ցանկալի համամասնություն կձեւավորվի ընդդեմ Հրայր Թովմասյանի, եւ իշխանության գործը կհեշտանա։

Փետրվարին արդարադատության նախարարության կողմից  ձեւավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաեւ սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին