Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-ն հանդիպել է Արցախի նախագահի թեկնածուների հետ Վիտալի Բալասանյանին հաստատ չեն պաշտպանի. «Հրապարակ»

27 Նոյեմբեր, 2019 08:49
ՀՅԴ-ն հանդիպել է Արցախի նախագահի թեկնածուների հետ Վիտալի Բալասանյանին հաստատ չեն պաշտպանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունն Արցախում քաղաքական ուժերի ու նախագահի թեկնածուների հետ քաղաքական կոնսուլտացիաները շարունակում է։ Մեր տեղեկություններով՝ հանդիպել  են հիմնական թեկնածուների հետ․ նպատակը միասնական սկզբունքներով ընտրությունների գնալն է:

Հանդիպել են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի, Աշոտ Ղուլյանի, Մասիս Մայիլյանի հետ:

Ըստ ամենայնի, մինչեւ տարեվերջ կհայտարարեն, թե որ թեկնածուին են սատարում կամ առաջադրո՞ւմ են սեփական թեկնածու։ Արցախյան մեր աղբյուրները կտրականապես հերքեցին լուրերը, թե ՀՅԴ-ն հնարավոր է պաշտպանի Վիտալի Բալասանյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին