Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի կրթության պատասխանատուները

26 Նոյեմբեր, 2019 20:42
Հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի կրթության պատասխանատուները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ֆրանսիական դպրոցի գործունեության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության և ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում օտարերկրացիների համար ֆրանսերենի դասավանդման մեթոդներին և այդ հարցում ֆրանսիական կողմի նախատեսվող աջակցությանը:  


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին