Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրգործ է հարուցվել՝ զինվորի մահվան կապակցությամբ

26 Նոյեմբեր, 2019 13:41
Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրգործ է հարուցվել՝ զինվորի մահվան կապակցությամբ

Շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի ինքնասպանության հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում են  քննիչները:

 Այս մասին ասաց ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Նոյեմբերի 26-ին ժամը 9:00-ի սահմաններում Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը:

Վերոհիշյալ քրեական հոդվածը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն:

 

Լրահոս

Դիտել ավելին