Կարևոր իրադարձություններ

Ֆինանսական կրթության ծրագրով վերապատրաստվել է 2498 ուսուցիչ

25 Նոյեմբեր, 2019 18:18
Ֆինանսական կրթության ծրագրով վերապատրաստվել է 2498 ուսուցիչ

Ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում 2019 թվականին կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում` «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար` երկու փուլով: 1-ին փուլը կազմակերպվել է  օգոստոս- սեպտեմբեր, երկրորդ փուլը՝ հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին:  Կազմավորվել են շուրջ 110 առարկայական խմբեր, որոնցում ընդգրկվել են «Հասարակագիտություն» առարկայի 324, «Մաթեմատիկա» առարկայի 720 ուսուցիչ և 1454 դասվար:

Յուրաքանչյուր ուսուցիչ մասնակցել է 3-օրյա վերապատրաստման դասընթացի, որին հաջորդել է գործնական փուլը, իսկ վերջում ամփոփիչ 2-օրյա դասընթացի ժամանակ  հետադարձ կապի սկզբուքնով քննարկվել են ձեռքբերումները, մտահոգություններն ու ակնկալիքները: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են թեմաներ ինչպես ֆինանսական կրթության ծրագրի, այնպես էլ մեթոդաբանության վերաբերյալ: Վերապատրաստման դասընթացը վարել են ՀՀ կենտրոնական բանկի  և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վերապատրաստված 81 դասընթացավարներ:

 

Լրահոս

Դիտել ավելին