Կարևոր իրադարձություններ

1 հաղթանակ, 2 ոչ-ոքի. Արոնյանի այսօրվա արդյունքը Tata Steel մրցաշարում

24 Նոյեմբեր, 2019 19:06
1 հաղթանակ, 2 ոչ-ոքի. Արոնյանի այսօրվա արդյունքը Tata Steel մրցաշարում

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է  Tata Steel մրցաշարը: Այսօր մասնակցիները անցկացրեցին ևս 3-ական արագ շախմատի պարտիաներ: Լևոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ, հետո  կիսեց միավորը Յան Նեպոմնյաշչիի հետ ապա առավելության հասավ Սանթոշ Գուջրաթիի նկատմամբ: 9-րդ տուրից հետո Արոնյանը 18 հնարավորից 9 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնականը:  Իսկ միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոնն է: Մագնուս Կարլսենը ունի 15 միավոր: Վաղը և հաջորդ օրը մասնակիցները կանցկացնեն կայծակնային շախմատի 9-ական պարտիաներ:  Կայծակնային շախմատի պարտիաներում հաղթանակի համար տրվում է 1. իսկ ոչ-ոքիի համար 0,5 միավոր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին