Կարևոր իրադարձություններ

Ճիշտ վարվելու հնարավորություն է ունեցել, և այդ հնարավորությունը բաց է թողել. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

21 Նոյեմբեր, 2019 20:16
Ճիշտ վարվելու հնարավորություն է ունեցել, և այդ հնարավորությունը բաց է թողել. Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
Սերժ Սարգսյանն այն մարդը, քաղաքական գործիչը չէ, որ պետք է գնահատականներ տա, որովհետև ինքը ճիշտ վարվելու հնարավորություն է ունեցել և այդ հնարավորությունը բաց է թողել և իրեն մերժել են։ 10 տարի Հայաստանի քաղաքացիների բոլոր հնարավորությունները տարել է և տարել է ամենավատ ձևով, ինչի պատճառով արժանացել է նրան, որ հիմա նման ելույթներ է ունենում և փորձում իրեն պաշտպանել։ Բայց ո՞ւմից է պաշտպանում, դա էլ հասկանալի չէ, որովհետև սեփական ժողովրդից չեն պաշտպանվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵԺԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթին։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին