Կարևոր իրադարձություններ

Նշվել է Գերմանիայի նախկին նախագահի որդու սպանության դրդապատճառը

21 Նոյեմբեր, 2019 19:46
Նշվել է Գերմանիայի նախկին նախագահի որդու սպանության դրդապատճառը

Բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերի սպանության մեջ մեղադրվողը հանցագործությունը կատարել է «սպանվածի ընտանիքի հանդեպ հակակրանքից, որն, ամենայն հավանականությամբ, առաջ է եկել հոգեկան հիվանդությունից»։ Այս մասին տեղեկացրել է Բեռլինի դատախազության մամուլի ծառայությունը։

Ծառայությունը նաեւ բացահայտել է կասկածվողի անձի մասին մանրամասներ. նա Գերմանիայի 57-ամյա քաղաքացի է, նախկինում՝ չդատված, ապրում է երկրի արեւմտյան Ռեյնլանդ-Փֆալց երկրամասում։ Մեղադրվողը եկել է Բեռլին, քանի որ իմացել է, որ Ֆրից ֆոն Վայցզեկերը հրապարակային զեկուցում է կարդալու, որի ժամանակ էլ կատարվել է սպանությունը։ Չորեքշաբթի մեղադրյալը զննվել է հոգեբուժական կլինիկայում, որտեղ էլ կպահվի առնվազն մինչեւ արդյունքների հրապարակումը, տեղեկացնում է DW-ն:

Բեռլինի մասնավոր կլինիկայի (որը գտնվում է Շառլոթենբուրգյան պալատի մոտ) ներքին բժշկության բաժանմունքի ղեկավար, բժիշկ Ֆրից ֆոն Վայցզեկերը սպանվել է երեքշաբթի, նոյեմբերի 19-ին, զեկուցումը կարդալու ժամանակ, որը նվիրված էր լյարդի հիվանդություններին։ Նա զեկուցումը կարդում էր իր կլինիկայում, 20 ունկնդիրների համար, երբ նրա վրա հարձակվեց մեկը եւ դանակի մահացու հարված հասցրեց։ Ունկնդիրների մեջ գտնվող քաղաքացիական հագուստով ոստիկանը փորձեց խանգարել հարձակվողին, բայց ինքն էլ ծանր վիրավորվեց։ Զոհվածը 59 տարեկան էր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին