Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտել

20 Նոյեմբեր, 2019 14:43
ԱԱԾ-ն թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը:

Մասնավորապես, 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի»  մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց և տաքսի նստելուց բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, ով մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով «Մետամֆետամին»  տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին