Կարևոր իրադարձություններ

Սպառնալիքներ չեմ ստացել. Ռուստամ Բադասյան

19 Նոյեմբեր, 2019 19:01
Սպառնալիքներ չեմ ստացել. Ռուստամ Բադասյան

«Քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրինագծի պատճառով որևէ սպառնալիք չեմ ստացել»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն 

Նախարարը միաժամանակ գործող «օրենքով գողերի» անուններ չի թվարկել, նշելով՝ իրավապահ համակարգերին հայտնի են Հայաստանում գործող բոլոր քրեական հեղինակությունների անունները։

Բադասյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ ՔԿՀ-ներում որոշակի անհանգստություն կա, որոշակի առումով ստեղծվում է նաև անհանգստության արհեստական մթնոլորտ, բայց դրանք բոլորը հաղթահարելի իրավիճակներն են:

 

Լրահոս

Դիտել ավելին