Կարևոր իրադարձություններ

Զովունու չշահագործվող փայտամշակման արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է

19 Նոյեմբեր, 2019 10:39
Զովունու չշահագործվող փայտամշակման արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 128 հասցեում գտնվող չշահագործվող փայտամշակման արտադրամասի տանիքում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, որոնք անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ ժամը 20:21-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 250 քմ, տանիքում կուտակած թեփ՝ 10 խմ և փայտ՝ 6 խմ: 

 

Լրահոս

Դիտել ավելին