Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» գործակալության խմբագրի անհետացման լուրը

18 Նոյեմբեր, 2019 23:18
Ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» գործակալության խմբագրի անհետացման լուրը

Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Իգնատովայի անհետացման փաստը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ վերջինս նախօրդ օրն առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել:

«Ներկա պահին պարզվում է 1990 թվականին ծնված աղջկա գտնվելու վայրը: Հաղորդումը ոստիկանություն տվել է նրա մայրը, այժմ որոնումներ են իրականացվում»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով Գլխավոր վարչության ներկայացուցիչը:   

Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ դիմումը ներկայացվել է Մոսկվայի հյուսիսային թաղամասերից մեկում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրավապահ մարմինները հաղորդում են ստացել Մարգարիտա Իգնատովայի անհետացման մասին, որում նշվում է, որ վերջինս տնից դուրս է եկել նոյեմբերի 17-ին եկեղեցի գնալու նպատակով և անհետացել է: Նշվում է, որ երկուշաբթի խմբագիրը աշխատավայր չի ժամանել և կապի դուրս չի եկել:

 

Լրահոս

Դիտել ավելին