Կարևոր իրադարձություններ

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

17 Նոյեմբեր, 2019 21:43
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր  Հովհաննես Ահարոնյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՅԴ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Սիրելի ընկերներ, խոր վշտով տեղեկացնում եմ, որ ծանր հիվանդությունից անժամանակ կյանքից հեռացավ մորաքրոջս տղան՝ Հովհաննես Ահարոնյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Լուկաշինի փողոց 47/1 տանը,հուղարկավորությունը նույն հասցեից՝ նոյեմբերի 19-ին, ժամը՝ 14-00-ին:

Հովհաննես Վարազդատի Ահարոնյանը 56 տարեկան էր։ 1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր։ Նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ ինքնորոշման, ինչպես նաև սփյուռքահայ քաղբանտարկյալների ազատ արձակման հետ առնչվող մի շարք ազգանպաստ որոշումների ընդունմանը.,- գրել է Մինասյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին