Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է շինության քարե պարսպին. կան վիրավորներ. Shamshyan.com

17 Նոյեմբեր, 2019 18:08
Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է շինության քարե պարսպին. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Կամարիս գյուղի կենտրոնական ճանապարհին, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Ռոման Սարգսյանը՝ իր վարած Opel մակնիշի 36 DL 769 համարանիշի ավտոմեքենայով, դեռեևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 47-ամա Սիրանուշ Սարգսյանը, 37-ամյա Արմինե Վարդանյանը, 17-ամյա Միլենա Հովհաննիսյանը և վարորդ Ռ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին