Կարևոր իրադարձություններ

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները

17 Նոյեմբեր, 2019 15:41
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 16-ի ժամը 22։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված  Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

 

Լրահոս

Դիտել ավելին