Կարևոր իրադարձություններ

Գայլ չէ, այլ խառնուրդ, թույլտվություն ունեմ. վանդակում պահվող կենդանու մասին ահազանգի հետքով

16 Նոյեմբեր, 2019 12:56
Գայլ չէ, այլ խառնուրդ, թույլտվություն ունեմ. վանդակում պահվող կենդանու մասին ահազանգի հետքով

Aravot.am-ը տեղեկացնում է, որ «Կենդանապատում» նախագիծը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի ահազանգի հետքերով այցելել է Բաղրամյան պողոտային հարակից բակային տարածքներից մեկը, որտեղ, ինչպես ահազանգողն էր հայտնել, վանդակում qայլ է պահվում:

Հարցուփորձի արդյունքում վանդակի տեղը գտնվել է, և կենդանին լուսանկարվել է, երբ մոտեցել է մի անձ և հետաքրքրվել, թե ինչու են նկարում: Զրույցի ժամանակ անձը ներկայացել է, պարզաբանել, որ կենդանին իրեն է պատկանում: Արթուր Ավետիսյանը տեղեկացրել է, որ տարածքում գտնվող սրճարանի տնօրենն է:

Նա նշել է, որ կենդանին գայլ չէ, այլ, իր բնորոշմամբ, խառնուրդ, և որ ինքն ունի կենդանու պահման համապատասխան թույլտվությունը: Փաստաթուղթն այդ պահին ձեռքի տակ չի եղել, այդ պատճառով Արթուր Ավետիսյանը խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում այն տրամադրել հրապարակման համար և կենդանու պահման մասին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել:

Վստահեցրել է, որ կենդանուն խնամում է, կերակրում և պահել է դեռևս փոքր հասակից՝ իր տանը:

 

Լրահոս

Դիտել ավելին