Կարևոր իրադարձություններ

YouTube-ում ամենաբարձր վարձատրվող բլոգերները

16 Հոկտեմբեր, 2015 18:17
YouTube-ում ամենաբարձր վարձատրվող բլոգերները

Forbes պարբերականը կազմել է YouTube-ում ամանաբարձր վճարվող բլոգերների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում է շվեդ Ֆելիքս Չելբերգը, որը հայտնի է որպես PewDiePie: Նա վերջին տարվա ընթացքում 12 մլն դոլար է վաստակել:

Իր ալիքում նա տեղադրում է «լեթսփլեյ» ժանրի տեսագրություններ` համակարգչային խաղում հաղթելու գործընթացը` հեղինակային մեկնաբանություններով: Նրա ալիքը 40 մլն հետևորդ ունի:

Երկրորդ տեղում է ամերիկյան դուետ Smosh-ը, որը բաղկացած է Յեն Հիքսոսից և Էնիթոնի Պադիլայից: Բլոգերները տեղադրում են տարբեր թեմաների շուրջ սեփական սքեթչերը, որոնք նրանց օգնել են 8.5 մլն դոլար եկամուտ ունենալ: Այս տեղը նրանց հետ կիսել են The Fine Brothers եղբայրները, ովքեր ևս այդքան գումար են վաստակում:

 

Լրահոս

Դիտել ավելին