Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528
    536

  • RUB

    7,51
    7,71

Կարևոր իրադարձություններ

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից, երկուսը ստացել խիստ նկատողություն (տեսանյութ)

15 Նոյեմբեր, 2019 19:00
Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից, երկուսը ստացել խիստ նկատողություն (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավաբանական վարչության պետը, հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալը, կառավարության ներկայացուցիչն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվեցին ու քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», մյուսներին հայտարարել «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին