Կարևոր իրադարձություններ

«Եթե չհաջողենք ծրագիրը, կարող եք մեղադրել». նախարարը՝ պատգամավորին

15 Նոյեմբեր, 2019 15:09
«Եթե չհաջողենք ծրագիրը, կարող եք մեղադրել». նախարարը՝  պատգամավորին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ, որպեսզի պարզաբանումներ ներկայացնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի բարձրացրած այն մտահոգությանը, թե «նախագծում ինչու՞ որևէ  տող չկա 10 մլն ծառ տնկելու հայտարարության ու դրա ֆինանսավորման մասին»։

«Իհարկե բյուջեում չկա որևէ հիշատակում հաջորդ տարի 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին, բայց  անտառվերականգնման ծրագիրը, և այդ աշխատանքն իր բնույթով անտառվերականգնման է»,- ասաց նախարարը։

Գրիգորյանի խոսքով՝ արդեն այսօր գործընկեր  երկրներից  մեկից ակնկալում են 1 միլիոն տնկի նվիրատվություն։

«Եթե չհաջողենք ծրագիրը, առնվազն կա ոլորտ և կա պատասխանատու, որին որ կարող եք մեղադրել»,- ասաց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին