Կարևոր իրադարձություններ

Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ

15 Նոյեմբեր, 2019 12:49
Հեղինակ՝ Երվանդ Վարոսյան
Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի պաշտպանների բողոքը․ Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։

Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որեւէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի ու երեք ամիս լինելով մեղադրյալի կարգավիճակում որեւէ կերպ չի խախատել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավի որեւէ պայման։

Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ Արա Վարդանյանի ու հիմնադրամի նկատմամբ կա «հատուկ» ուշադրություն իշխանության կողմից, հակառակ պարագայում նման որոշումներն ուղղակի բացառված էին։

Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Արա Վարդանյանը հետապնդվում ու փաստացի պատժի է ենթարկվում իր քաղաքական ու հասարակական գործունեության համար միայն։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, քրեական հետապնդումների շղարշով իրականացվող ցանկացած քաղաքական գործընթաց հակապետական է»։

 

Լրահոս

Դիտել ավելին