Կարևոր իրադարձություններ

Գողությունից երկու օր անց ոստիկանները բռնել էին

13 Նոյեմբեր, 2019 19:01
Գողությունից երկու օր անց ոստիկանները բռնել էին

Նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի մի բնակիչ, ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը անհայտ անձը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում կոտրել է որպես պահեստարան ծառայող իր վագոն-տնակի դուռը և գողացել կենցաղային իրեր, մետաղական կոնստրուկցիաներ ու շինանյութ:
Հետաքննություն իրականացնող մարմինը գաղտնի հափշատակությունը բացահայտելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի արդյունքում, հաղորդումներից երկու օր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Զարիշատ գյուղի 30-ամյա մի բնակիչ: 
Նոյեմբերի 10-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին: 
Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին