Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ-ը արձագանքել է Ուկրաինայի դեսպանատանը

13 Նոյեմբեր, 2019 15:38
Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը. ՀՀ ԱԳՆ-ը արձագանքել է Ուկրաինայի դեսպանատանը

Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարությանը:

«Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Ուկրաինայի դեսպանությունը նոյեմբերի 12-ի հայտարարությամբ կոչ էր արել Հայաստանի քաղաքացիներին՝ պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը» և հիշեցրել, թե այդ կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն:

 

Լրահոս

Դիտել ավելին