Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հետախուզվող երեխաները գտնվել են Պերմում

12 Նոյեմբեր, 2019 20:25
Հայաստանում հետախուզվող երեխաները գտնվել են Պերմում

Պերմում դատական կատարածուները գտել են երկու երեխաներին, որոնք հետախուզվել են իրենց ՀՀ քաղաքացի հոր դիմումի հիման վրա:

Ռուսաստանի Պերմի տարածքում գտնվող դատական կատարածուների ֆեդերալ ծառայությունից հայտնում են, որ յոթ և տասը տարեկան երկու տղաները ՀՀ քաղաքացիներ են: Մայրը նրանց տեղափոխել է Ռուսաստան այս տարվա հուլիսին:

Կատարածուները պարզել են, թե որտեղ է բնակվում մայրը: Պարզվել է, որ տղաները նրա հետ են եղել: Կինն ասել է, թե չի կարող վերադառնալ ամուսնու մոտ, քանի որ նա պարբերաբար ծեծել է իրեն և երեխաներին:

Այժմ նրանք ստացել են բնակության թույլտվություն: Երեխաները գնում են դպրոց, իսկ մայրը պլանավորում է աշխատանք գտնել՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Կինն ասել է, որ չի պատրաստվում փոխել բնակության վայրը:

Արդյունքում՝ որոնողական գործընթացը դադարեցվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին