Կարևոր իրադարձություններ

Երեք վարորդ խիստ նկատողություն է ստացել հաշմանդամ տղամարդուն սպասարկելուց հրաժարվելու համար

12 Նոյեմբեր, 2019 18:18
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երեք վարորդ խիստ նկատողություն է ստացել հաշմանդամ տղամարդուն սպասարկելուց հրաժարվելու համար

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հաշմանդամություն ունեցող օգտատիրոջ ահազանգին.

«Նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն` ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում:

Դեպքին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքում երթուղին սպասարկող ընկերությունը կարգազանց վարորդներին հայտարարել է խիստ նկատողություն՝ վերջին զգուշացումով:

Կանխելով տրանսպորտի ընդհանուր վատ վիճակին ու վարորդների խնդիրներին վերաբերող քոմենթները, նշեմ, որ տրանսպորտի լուրջ խնդիր ունենալը չի նշանակում, որ հանրային տրանսպորտում թույլատրելի է որևէ խտրականություն»:

Hakob Karapetyan-ի լուսանկարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին