Կարևոր իրադարձություններ

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար. Նիկոլ Փաշինյան

12 Նոյեմբեր, 2019 16:47
Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար. Նիկոլ Փաշինյան

Փարիզյան խաղաղության ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ իր՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար» հայտարարության վերաբերյալ հնչող քննադատություններին։

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար։ Ինձ սուր քննադատության ենթարկեցին իմ երկրում: Ընդդիմությունը հարց է ուղղում. «Ինչո՞ւ Հայաստանի առաջնորդը պետք է մտածի Ադրբեջանի մասին»: Ահա իմ անկեղծ եւ ուղիղ պատասխանը. եթե մենք ցանկանում ենք կայուն որոշում գտնել, մենք պետք է հաշվի առնենք բոլոր շահագրգիռ կողմերին: Ես հայտարարություն եմ արել՝ հույսով, որ մենք նման հայտարարություն կլսենք Ադրբեջանի ղեկավարությունից: Ալիեւի նման հայտարարությունը կնշանակեր, որ բանակցային գործընթացում առաջընթաց կա»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ղեկավարին կոչ է արել «գոնե նման հայտարություն անել»:

«Իհարկե, դա հեշտ խնդիր չէ, սակայն եթե մենք մեր ժողովուրդների ապագայի համար պատասխանատվություն ենք ստանձնում, դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք իրական ջանքեր գործադրել՝ իրական փոփոխությունների հասնելու համար»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին