Կարևոր իրադարձություններ

Համաներմամբ ազատ արձակված, նախկինում երեք անգամ դատապարտված տղամարդը դանակահարվել է

10 Նոյեմբեր, 2019 17:15
Համաներմամբ ազատ արձակված, նախկինում երեք անգամ դատապարտված տղամարդը դանակահարվել է

Երեկ՝ նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Գիշերը ժամը 03։10-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ռուբիկ Իգիթյանն է։ Վերջինս նախկինում 3 անգամ եղել է դատապարտված և վերջին անգամ դատապարտվել է 2014 թվականին՝ 8 տարի ժամկետով և մեղադրվել է ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Նա այս տարվա հունվարի 14-ին համաներմամբ ազատ էր արձակվել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին