Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Մահացել է ՀՀ Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 39-ամյա ոստիկանը

10 Նոյեմբեր, 2019 12:16
Մահացել է ՀՀ Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 39-ամյա ոստիկանը

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Սահակյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Սարդարապատ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նա ծառայում էր Ոստիկանության Զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի 1-ին վաշտում՝ որպես ավագ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին, դեպի Սարդարապատ ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել էր բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց էին ուղեկցել ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին