Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսի հետ

10 Նոյեմբեր, 2019 12:13
Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում»,- ասված է հաղորդագրությունում:


 

Լրահոս

Դիտել ավելին