Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել

09 Նոյեմբեր, 2019 18:56
Գերմանիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել

Գերմանացի զբոսաշրջիկներին Լեհաստանից Գերմանիա տեղափոխող ավտոբուսը Համբուրգից ոչ հեռու մայրուղու վրա շրջվել է, ինչի հետեւանքով տուժել է 32 մարդ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրել է Bild թերթը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը` ժամը 5:35-ին: Ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթեւեկելի մասից, բախվել արգելափակոցին եւ շրջվել:

Ավտոբուսում 48 ուղեւոր է եղել, որոնցից 32-ը թեթեւ վնասվածքներ են ստացել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին