Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում հարձակման հետևանքով 5 ոստիկան է սպանվել

09 Նոյեմբեր, 2019 16:06
Մեքսիկայում հարձակման հետևանքով 5 ոստիկան է սպանվել

Մեքսիկական Օախակա նահանգում ոստիկանության պարեկության վրա հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 2-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Reforma-ն:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին` տեղի ժամանակով 18:00-ին (Երևանի ժամանակով 04:00-ին) Սան Վիսենտե Կոատլան գյուղում:

Նահանգապետ Ալեխանդրո Մուրատը դատապարտել է հարձակումը և կոչ արել դատախազին հետաքննություն անցկացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին