Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում

08 Նոյեմբեր, 2019 23:01
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին, դեպի Սարդարապատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Շարունակությունը սկզբաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին