Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը նշանակում է լինել պատմության ճիշտ կողմը. Թանկյանի հոդվածը New Europe-ում

07 Նոյեմբեր, 2019 15:35
Հայոց ցեղասպանությունը ճանաչելը նշանակում է լինել պատմության ճիշտ կողմը. Թանկյանի հոդվածը New Europe-ում

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը New Europe պարբերականում հոդված է հրապարակել՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, այդ հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին։

Թանկյանը հոդվածում նշել է, որ տարներ շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավներին խոչընդոտելու համար: Թուրքիայի վարած քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել նաև հենց իր ժողովրդավարության համար և խոչընդոտել իրավական, աշխարհիկ պետության կայացմանը։

Աշխարհում սփռված հայերն ականատեսը եղան Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության հրթիռակոծմանը, գրում է Թանկյանը:

Սերժ Թանկյանը գրել է, որ ամերիկահայերը շարունակելու են պայքարը Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քանի որ այդ բանաձևի կարևորությունն այն է, որ Թուրքիան հասկանա, որ պետք է վճարի ցեղասպանության հերքման, ազգային փոքրամասնությունների և ակտիվիստների հանդեպ իր վերաբերմունքի համար։

Ըստ հոդվածի հեղինակի՝ բանաձևերի ընդունումն ազդեցություն չի ունենա Թրամփի կամ պետքարտուղարության վրա, սակայն կարող է աշխարհին հզոր ուղերձ հղել, որ ամերիկացիները նման ոճրագործությունը չեն հանդուրժելու։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին