Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ երաշխիք ունենք, որ պետությունից ստացած բնակարանը մանկատան շրջանավարտները չեն վաճառի․ Փաշինյան

07 Նոյեմբեր, 2019 13:54
Ի՞նչ երաշխիք ունենք, որ պետությունից ստացած բնակարանը մանկատան շրջանավարտները չեն վաճառի․ Փաշինյան

Կառավարությունը 1.9 միլիարդ դրամ է տրամադրում մանկատների շրջանավարտներին, որպեսզի նրանք կարողանան բնակարան գնել։ Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայեցակարգային խնդիր է տեսնում այստեղ։

Նրա խոսքերով՝ պետությունը պետք է ունակ լիներ մանկատների սաներին տալ այնպիսի կրթություն, որ մանկատնից դուրս գալուց հետո նրանք երաշխավորված ու բարձր աշխատավարձով աշխատանք ունենային ՏՏ ոլորտում, իրենք իրենց միջոցներով կարողանային վարձել բնակարան, ապա և հիպոթեքով գնել իրենց բնակարանը։

«Էսօր էդպիսի լուծում մենք չենք կարող տալ։ Այո, բնակարան տվեցին, հետո ի՞նչ է լինելու։ Էս է ամենակարևոր խնդիրը։ Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ էդ մարդիկ էդ բնակարանը չեն վաճառելու ստիպված, հետո ինչ-ինչ կարիքներ լուծեն։ Սա մենք անում ենք, որ այո, ինչ-որ բարոյական … մենք մեզ համար հանգիստ լինելու համար»,- ասաց Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։

Բայց ռազմավարական տեսանկյունից, ըստ վարչապետի, իրենց նպատակը պետք է լինի ապահովել մանկատան սաների կրթությունը, որպեսզի նրանք հասուն տարիքում արժանապատիվ աշխատանքով իրենց բարեկեցությունը վաստակեն և գթասրտության կարիք չունենան։

 

Լրահոս

Դիտել ավելին