Կարևոր իրադարձություններ

Ձմեռային զորակոչը այս տարի շուտ կսկսվի

07 Նոյեմբեր, 2019 12:10
Ձմեռային զորակոչը այս տարի շուտ կսկսվի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին:

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նշեց, որ այս տարի որոշվել է զորակոչն սկսել մի փոքր ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ին՝ հաշվի առնելով, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ տեղի չի ունենում ոչ աշխատանքային օրերի հետ կապված:

Իսկ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 14-ից:

Փոխնախարարը եւս մեկ նորություն հայտնեց. «Առաջարկել ենք եւ շնորհակալ ենք առողջապահության նախարարության մեր գործընկերներից, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախագահելու է ոչ թե զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»:

Իր հերթին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմի հետ կապված իրենք առարկություն ունեն եւ չեն պատրաստվում համաձայնել այս տեսքով որոշման ընդունմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց որոշումն ընդունել առանց այդ հավելվածի, հետագայում հավելվածը հստակեցնել եւ ընդունել:

Գաբրիել Բալայանն էլ առաջարկեց, որ մինչեւ վարչապետի ստորագրման ներկայացնելը կաշխատեն եւ նոր տարբերակը կներկայացնեն:

Որոշումն այդ ձեւով ընդունվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին