Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի հարցով գլխավոր խնդիրը լուծված է

06 Նոյեմբեր, 2019 18:25
Ամուլսարի հարցով գլխավոր խնդիրը լուծված է

Հատուկ գնդի վետերաններ Հ/Կ Ձերմուկի մասնաճյուղը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի հայրենակիցներ, մենք մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել և ունենք Ամուլսարի շահագործման կասեցման նպատակով իրականացվող բոլոր գործընթացներին և մշտապես եղել ենք ժողովրդի կողքին։ Այժմ գտնում ենք, որ այս պահի դրությամբ գլխավոր խնդիրը լուծված է, այսինքն՝ հանքի շահագործումը կասեցված է և այժմ հարկավոր է հնարավորություն տալ իշխանություններին պետական մակարդակում լուծելու այս խնդիրը։ Մենք մշտապես եղել ենք ու կանք պետականության ջատագովը և այս իրավիճակում մեզ չենք կարող թույլ տալ գործողություններ, որոնք որևէ կերպ կարող են խարխլել մեր պետության միջազգային վարկանիշը և խանգարել տնտեսության զարգացմանը, միաժամանակ հույս հայտնելով, որ մեր իշխանությունները ի վիճակի են գտնելու այս խնդրի այնպիսի լուծում, որը կբավարարի շահագրգիռ բոլոր կողմերին։

 

Լրահոս

Դիտել ավելին