Կարևոր իրադարձություններ

Էլթոն Ջոնը փրկել է Էմինեմին՝ օգնելով ռեփերին ձերբազատվել թմրանյութային կախվածությունից

05 Նոյեմբեր, 2019 18:56
Էլթոն Ջոնը փրկել է Էմինեմին՝ օգնելով ռեփերին ձերբազատվել թմրանյութային կախվածությունից

Ամերիկացի ռեփեր Էմինեմին թմրանյութային կախվածությունից փրկել է լեգենդար բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը: Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս մասին ռեփերը պատմել է իր մասին «Չեմ վախենում. Էմինեմի էվոլյուցիան» կենսագրական գրքի հեղինակին:

Մարշալ Մեթերսը, որը հանդես է գալիս Էմինեմ բեմական կեղծանվան ներքո, 2007-ին թմրանյութերից կախվածության հետ կապված մեծ խնդիրներ է ունեցել: Ռեփերը ծայրահեղ ծանր իրավիճակում է հայտնվել և հոսպիտալացվել է՝ չափազանց մեծ դեղաչափով թմրահաբեր օգտագործելու պատճառով:

Ինչպես նշվում է, այն ժամանակ երգիչն այնպիսի դեղաչափ էր ընդունել, որը հավասարազոր էր 4 փաթեթ հերոինին:

 

Էմինեմը սկսել է բուժվել, սակայն դժվարություններ է ունեցել: Այդ ժամանակ Էլթոն Ջոնն արդեն 30 տարի թմրանյութ չէր օգտագործում, և ռեփերը նրանից աջակցություն է խնդրել: Երաժիշտները սկսել են ամեն օր շփվել և մտերիմ ընկերներ են դարձել:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին