Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում. Սեյրան Օհանյանը ելույթ է ունեցել դատարանում

05 Նոյեմբեր, 2019 16:30
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում. Սեյրան Օհանյանը ելույթ է ունեցել դատարանում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ, գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ դրան կողմ է՝ ելնելով մի քանի հանգամանքներից:

«Առաջին հերթին ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում: Մեծ հարգանք տածելով մարտի 1-ին իրենց հարազատներին կորցրածների նկատմամբ՝ ես պետք է ասեմ, որ այս գործի քննությունը որեւէ կապ չունի սպանությունների հետ, կորցնելու հանգամանքը այսօր այստեղ չի քննարկվում»: Ըստ Սեյրան Օհանյանի՝ Մարտի 1-ի իրադարձությունը հենված են ՀՀ երեք նախագահների գործունեության վրա. «Մի նախագահն ընտրվել էր, մյուսը չէր ընդունում դա, եւ երրորդ նախագահը պետք է կարգուկանոն հաստատեր՝ այդ ամենը ինչ-որ կերպ փոխանցելով հաջորդ նախագահին»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ հաշվի առնելով ստեղծված այն տեղեկատվական իրադրությունը, երբ մարդիկ, կողքից նայելով, կարծես հրճվում են, թե ինչ իրավիճակում է գտնվում Ռոբերտ Քոչարյանը, ինքը շեշտում է, որ նա գտնվում է անհավասար պայմաններում. «Ես կողմ եմ պարոն Սահակյանի այն ասվածին, որ մենք էլ ենք անցնում այդ հոդվածով, եւ իմ՝ որպես նախկին գերագույն գլխավոր հրամանատարի ոչ մի խոստում օդում չի մնացել, դա ինձ համար հիմնավորում է միայն նրանով, որ եթե Ռոբերտ Քոչարյանն էլ խոսք է տվել, կարծում եմ՝ իր այդ խոսքը պահելու է»: Օհանյանը նշեց, որ այս գործով բազմաթիվ անձինք են հարցաքննվել, եւ ոչ ինքը, ոչ ուրիշ մեկը չի ստացել որեւէ զանգ՝ իրենց այս կամ այն ցուցմունքը փոխելու. «Հաշվի առնելով սա եւ անձնապես ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին՝ գտնում եմ, որ նրա ղեկավարման արդյունքները ակնհայտ են, ուստի ես կողմ եմ նրան գրավի դիմաց ազատ արձակելուն»,-ամփոփեց Օհանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին