Կարևոր իրադարձություններ

Հարկատուներին հարցնեինք՝ բացի ռաբիս երաժշտությունից՝ ուրիշ մշակույթ չէինք ունենա. Ռուբեն Բաբայան

05 Նոյեմբեր, 2019 15:52
Հարկատուներին հարցնեինք՝ բացի ռաբիս երաժշտությունից՝ ուրիշ մշակույթ չէինք ունենա. Ռուբեն Բաբայան

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նախանձով է նայում հանրության մեջ մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու զանգ» պերֆորմանսին. մոտ 30 տարի ներկայացումներ է բեմադրում, ոչ մեկն այդքան ուշադրության չի արժանացել մեր երկրում։

«Խոսքերը ոչինչ չեն նշանակում։ Կարելի է ասել, որ պահպանում ես ավանդական արժեքները, բարոյականությունը և հարձակվել երիտասարդ աղջիկների վրա, բռություն գործադրել  և այլն...»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բաբայանը։

Անդրադառնալով այն քննարկումներին, թե ինչի վրա է ծախսվել ԿԳՍՄ նախարարության կողմից տրամադրված 2,7 մլն դրամը՝ արվեստագետն ասաց․

«Եթե մենք հարկատուներին հարցնենք, թե ձեր փողն ինչի վրա եք ուզում ծախսել, բացի ռաբիս երաժշտությունից՝ ուրիշ մշակույթ չէինք ունենա։ Մեր հիմնը կդառնար «Անապատի արև»-ը։ Մշակույթի հարցերը չեն լուծվում մեծամասնությամբ։ Կրթական և մշակութային հարցերը պահանջում են նաև որոշակի բռնատիրական մեթոդներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին