Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել նրան

05 Նոյեմբեր, 2019 15:25
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել նրան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ միջնորդեցին դատարանին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով: Գրավի չափ չնշեցին՝ թողնելով դատարանի հայեցողությանը:

Արամ Վարդեւանյանը մեջբերեց դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 20-ի որոշումից մի հատված, որում դատարանն արձանագրել է, որ թաքնվելու հետ կապված առկա չեն հիմքեր: Նա այս պարբերությանը ամբողջությամբ համաձայն է: Այս պարբերությունը տեղ է գտել դատարանի կողմից կայացված որոշման մեջ, ինչը չեն բողոքարկել տուժող եւ մեղադրող կողմերը, այսինքն՝ նրանք այս մասով տվել են իրենց համաձայնությունը: Արամ Վարդեւանյանը նշեց, որ ինչպես ազատության մեջ գտնվելու ամիսների ընթացքում, այնպես էլ քրեական գործով չկան փաստական տվյալներ՝ գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը հիմնավորելու համար:

Ելույթ ունեցավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, որը, նշեց, որ թեեւ սեպտեմբերի 20-ի որոշմամբ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից խափանման միջոցի փոփոխման հարցով իրենց միջնորդությունները մերժվել են, այնուամենայնիվ, դա չի կարող հակասության մեջ մտնել դատավորի կողմից այսօրվա միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու հետ. «Ակնհայտ է, որ մենք հիմա չենք կարող ձեզ ասել՝ վերանայեք այն, ինչ ասել եք, մենք հիմա հիմք ենք ընդունում ձեր այդ որոշմանը հաջորդող իրավական գործընթացները»:

«Կարեւոր է նաեւ, որ կալանավորումը միակ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու ոչ միատեսակ իրավակիրառ պրակտիկայի պարագայում ողջամտորեն վտանգվում է անձի ազատության իրավունքը»,- նշեց Հայկ Ալումյանը:

Վերջինիս խոսքով՝ ՍԴ-ն իր ՍԴՈ-1480 որոշմամբ համաձայնել է Վճռաբեկի այս դիրքորոշումների հետ, եւ նշված հոդվածի 1-ին կետը այնքանով, որքանով գրավի թույլատրելի է համարվում մեղադրյալի գտնվելը ապահովելու նպատակով, բացառելով մյուս դեպքերը, ճանաչել է Սահմանադրության 27-րդ եւ 78-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր. «Ուստի քանի որ այն իրավական հիմքը, որ մեջբերել էիք ձեր սեպտեմբերի 20-ի որոշման մեջ, դադարել է գոյություն ունենալ, ավելին, այդ հիմքից հրաժարվել է հենց Վճռաբեկ դատարանը, որի վրա դուք հղում եք արել: 

 

Լրահոս

Դիտել ավելին