ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծրագրում է 2020-ին 500 կմ ճանապարհի շինարարություն կատարել: Այս մասին ՀՀ ազգային ժողովում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախատեսվում է 250 կիլոմետրը ճանապարհի հիմնանորոգում: Մյուսը Համաշխարհային բանկի կողմից իրականացվող կենսական ճանապարհներն են, դրանք հիմնականում գյուղական ճանապարհներ են, շուրջ 70 կմ ճանապարհ կկառուցվի»,-ասաց նախարարն ու չբացառեց, որ միջոցների խնայման արդյունքում թիվը նույնիսկ աճի:
Այս տարի նախարարությունն իր առաջ խնդիր էր դրել 330 կմ ճանապարհ կառուցել, այս պահին դրա զգալի հատվածը՝ շուրջ 300 կմ-ն արդեն լիովին ավարտված է: