Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

Դատարանը Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացրել

04 Նոյեմբեր, 2019 17:23
Դատարանը Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրա անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին