Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ. Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմը քննող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին

04 Նոյեմբեր, 2019 13:15
Պատրաստ եմ. Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմը քննող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստ է ներկայանալ ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: 

 «Որևիցե խնդիր չկա: Պատրաստ եմ»,- ասաց նախարարը:

Հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից, Տոնոյանը պատասխանեց, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին:

Նախարարը հավելեց, որ չհասկացվածություններն ապրիլյանի գործողությունների հետ կապած կբացառվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին