Կարևոր իրադարձություններ

Mercedes-ը Երևանում տապալել է էլեկտրասյունը և կողաշրջված հայտնվել ծառերի վրա

04 Նոյեմբեր, 2019 11:11
Mercedes-ը Երևանում տապալել է էլեկտրասյունը և կողաշրջված հայտնվել ծառերի վրա

Երևանում նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանն՝ իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
 

Լրահոս

Դիտել ավելին