Կարևոր իրադարձություններ

Կամ չիմանալով են դա անում, կամ միտումնավոր. Արծրուն Հովհաննիսյանը՝ զինվորի սնունդի արժեքի մասին

03 Նոյեմբեր, 2019 14:15
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Կամ չիմանալով են դա անում, կամ միտումնավոր. Արծրուն Հովհաննիսյանը՝ զինվորի սնունդի արժեքի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԶՈւ-երին սնունդ մատակարարողները մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ են հաշվարկում.

«ԶՈւ—երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։

Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 600 դրամ։

Մնացած թվերը, որ շրջանառվում են, չեն համապատասխանում իրականությանը։ Ոմանք կամ չիմանալով են դա անում կամ միտումնավոր, ինչը անթույլատրելի է»:

 

Լրահոս

Դիտել ավելին