Կարևոր իրադարձություններ

Սիրիայում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել

03 Նոյեմբեր, 2019 13:36
Սիրիայում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել

Թուրք-սիրիական սահմանամերձ գոտում, սիրիական Թել-Աբյադ քաղաքի լցակայաններից մեկի մոտակայքում ականապատված ավտոմեքենա է պայթել: Նախնական տվյալներով զոհվել են 15, վիրավորվել՝  30 մարդ:

Նշվում է, որ վիրավորների մեծ մասը տեղափոխվել է թուրքական հիվանդանոցներ, քանի որ հնարավոր չի եղել նրանց տեղում օգնություն ցուցաբերել։ Հարձակումը տեղի է ունեցել քրդերին անվտանգության գոտուց դուրս բերելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ձեռք բերած համաձայնությունից երկու շաբաթ անց: Թուրքական կողմը հայտարարել է, որ եթե պայմանավորվածություններ խախտվեն, ապա կսկսվի իրենց ռազմագործողության երկրորդ փուլը:


 

Լրահոս

Դիտել ավելին