Կարևոր իրադարձություններ

Թուրքիան արգելափակում է քրդերի մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորմանը

03 Նոյեմբեր, 2019 12:00
Թուրքիան արգելափակում է քրդերի մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորմանը

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Սիրիայի հակամարտության միջնորդները կկարողանան հիմքեր ստեղծել հակամարտության քաղաքական կարգավորման համար: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայի վերջին ներխուժման արդյունքում տեղահանվածների թիվը հասել է 180 հազարի:

Սիրիայի քրդերը պնդում են, որ թուրքական զորքի վերջին ներխուժումը հյուսիսային Սիրիա նպատակ էր հետապնդում ցեղասպանություն իրականացնել Սիրիայի քրդերի դեմ: Սիրիայի դեմոկրատական խորհուրդի ղեկավար Իլհամ Ահմեդը կոչ է արել որքան հնարավոր է շուտ թուքր-սիրիական սահմանին տեղակայել միջազգային զորքեր՝ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար:

Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում Սիրիայում քրդերի առաջնորդը նշել է, որ թուրքական բանակն ու վերջինիս կողմից հովանավորվող զորամիավորումները սպանել են Սիրիայի դեմոկրատական ուժերի շուրջ 400 քուրդ զինյալների՝ դրանով փաստորեն թուլացնելով վերջիններիս կարողությունը դիմադրելու Դաեշ-ին: Ըստ նրա ՝ հարձակման արդյունքում սպանվել են նաև 500 քաղաքացիական անձինք, իսկ հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: Նա կոչ է անում Պենտագոնին միջոցներ ձեռնարկել հետագա արյունահեղությունը դադարեցնելու համար:

Հարձակման հետևանքով շուրջ 180 հազար մարդ տեղահանվել են իրենց տներից՝ ապաստանելով իրենց հարազատների մոտ կամ ժանմանակավոր կացարաններում: 



 

Լրահոս

Դիտել ավելին